Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան
ПОЛИТИКАՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում ողբերգական դեպքերը գրանցվում են, 1-2 օր դրա շուրջ աղմուկ-հիասթափություն է, իսկ հետո զոհվածի ընտանիքները մնում են իրենց դժբախտության հետ, մեղադրյալների ու նրանց ընտանիքների կյանքը վերածվում է դժոխքի: Ու վերջ:
Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոնները մտածողությունն ու գաղափարական ազդեցությունն են:
Մարդիկ տարբեր կենցաղային, կրթական, դաստիարակչական վիճակով մտնում են բանակ: Եթե այդ ամենը չեփվի կանոնադրական, գաղափարական և արժեհամակարգային ճանապարհով, ապա կստանանք այն, ինչը հիմա ստանում ենք:
Առանց այս ճանապարհի՝ առհասարակ անիմաստ է քննարկել բանակի, դրա մարտունակության կամ ապագայի մասին»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



