Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիժնեկամսկի արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտները անօդաչուների հարձակման են ենթարկվել, հայտնում է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան հանրապետությունը ենթարկվել է թշնամու ԱԹՍ–ների հերթական կոշտ հարձակմանը։
Նիժնեկամսկ քաղաքի վրա զանգվածային հարձակումները շարունակվում են։ Ցավոք, զոհեր կան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հանրապետության ղեկավարը օպերատիվ կերպով ստանում է արդիական տեղեկատվություն։
SHOT-ի տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել 10 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ Թաթարստանում սուգ է հայտարարվել։
Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել էին Բելգորոդին, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։
Շեբեկինոյում գործարանին հասցված հարվածից ևս երեք մարդ էր վիրավորվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



