Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Լավագույն նորը մոռացված հինն է

ПОЛИТИКА

Վերտառության մեջ առկա արտահայտությունը սովորաբար վերաբերվում է նորաձևությանը, դե իսկ Հայաստանում նորաձևությունը հիմնականում ներառված է քաղաքականության մեջ: Դա ունի իրեն բնորոշ բազմաթիվ հատկանիշներ` սկսած թանկարժեք հագուստներից, վերջացրած ճաշակ թելադրելու միտումով: Սակայն սույն հարցին չէ, որ կուզենայինք անդրադառնալ:

125-ամյա զառամյալի և 30-ը չբոլորած երիտասարդի հերթական միությունն արդեն փաստ է (ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու մասին է խոսքը- խմբգր), և այդ միության շրջանակներում տեղի կունենան հերթական փոփոխությունները: Այն, որ նախարարի աթոռը Հայաստանում նման է թիթեռի կյանքի, դա կարծես թե ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այդ շղթայից զերծ էին քչերը և այդ քչերից էր ներկայիս ԿԳ նախարար Աշոտյանը: Միության շրջանակներում, ամենայն հավանականությամբ, այդ աթոռը նորից բաժին կհասնի Լևոն Մկրտչյանին: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանում, ցանկացած նախարար, իր ոլորտում հարց չի կարող լուծել: Դա վաղուց ձևավորված բարի ավանդույթ է: Մկրտչյանն արդեն հասցրել է վայելել այդ աթոռի պտուղները և ոչ մեկ անգամ: Ոլորտում ոչինչ չի փոխվել: Ոլորտում գրեթե ոչինչ չի փոխվել նաև Աշոտյանի կառավարման ժամանակ: Իհարկե, մեծ-մեծ խոսում են, «Բոլոնիայի սիստեմ» և այլն, բայց դա, մեղմ ասած, չիմացողների համար է: ԵՊՀ միջին վիճակագրական ուսանողը, որն ավարտել է ենթադրենք հոգեբանության ֆակուլտետը և որոշել է ուսումը շարունակել, ասենք, Վարշավայի բուհերից մեկում, պարզում է, որ իր բակալավրի դիպլոմի հավելվածի մեջ նշված առարկաներից գրեթե ոչ մեկ չի համապատասխանում այն ցանկին, որն անցնում են եվրոպական այդ բուհում, էլ չեմ խոսում հասարակագիտական ոլորտի մնացած առարկաների մասին: Սա՝ պարզապես: Նման իրողությունը գալիս է պնդելու, որ անձերը ոչինչ չեն կարող անել այս նեխած համակարգում:

Այժմ փորձենք դիտարկել երկու տարբեր անհատականությունների զուտ ընկալելի որակները: Աշոտյանն իրեն միշտ փորձել է ներկայացնել որպես հասարակության էլիտայի անդամ, դրան գումարվում էր նաև նրա ռուսական ինտելեկտուալ խաղերին ինտեգրված լինելու հանգամանքը, որի շնորհիվ նա իր կերպարը փորձում էր ներկայացնել էլ ավելի «պրեստիժային»: Այդ ներակայացումը երբեմն վերափոխվում էր ցինիզմի, հատկապես ԱԺ հարց ու պատասխանների ժամանակ, իսկ այն հանգամանքը, որ նա նաև ՀՀԿ-ական է, էլ ավելի էր սաստկացնում հասարակության զգալի մասի բացասական վերաբերմունքն այս անհատի նկատմամբ: Հա, նա նաև հասարակության ազգասեր հատվածի հիշողության մեջ կմնա այլալեզու դպրոցների վերաբացելու փորձով, որն այդպես էլ չընկալվեց այս «բիրտ» հասարակության կողմից:

Լևոն Մկրտչյանի կուսակցությանը ևս հասարակությունն այդքան լավ չի վերաբերվում (դա ոչ միայն ընտրական քվեների քանակի արդյունք է, այլ նաև՝ առօրյա տարրական հետազոտությունների), բայց որպես անձ՝ Մկրտչյանն այդքան էլ կուսակցական չէ, իսկ քաղաքական շփումներում չի առաջնորդվում ցինիզմով: Անձնական փորձից կարող եմ ասել, որ նրան հունից հանելը բավականին դժվար է: Մյուս կողմից՝ երբ նա այս կամ այն փուլում զբաղեցրել է այդ պաշտոնը, քաղաքական դաշտում լարվածություն չի առաջացրել և հիմնականում հակասությունների մեջ չի մտել: Որպես անձ կարող է լինել ընդունելի, բայց որպես ռեֆորմատոր` դժվար թե: Հետո մի տեսակ կեղծիքը և ձևականությունը չափազանց շատ է: Մեկ տարուց տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, և ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կազմելու դաշինք: Լավ, ենթադրենք կազմեցին, իսկ ինչպե՞ս է կոչվելու այդ դաշինքը: Թերևս այստեղ ճիշտ կանեն դիմեն Սերգեյ Դանիելյանին, ով միգուցե համաձայնի իր կուսակցության անվանումը` «Քաղաքական Ակտիվ Քայլ», փոխառության կարգով տրամադրել այդ դաշինքին: Եթե գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, ի՞նչ կարիք կար մեկ տարի առաջ տեղափոխել անշարժ գումարելիները:

Վահրամ Թոքմաջյան

վերլուծաբան

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank