Բեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ վերջին ծրագիրը դիտարկում է որպես «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթաց գրանցելու հնարավորություն։ Reuters-ը փոխանցում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունն այսօրվա մամուլի ասուլիսից։
Պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից ծրագիրը մերժելու վերաբերյալ հարցին՝ խոսնակը նաև նշել է, որ որոշ տարաձայնություններ սպասելի էին։
«Նման բարդ նախաձեռնության դեպքում լիովին ակնհայտ էր, որ շատ ու շատ անպատասխան հարցեր էին լինելու», – ասել է նա։
Ավելի վաղ Reuters -ը հայտնել էր, որ Իսրայելը մերժել է Թրամփի Խաղաղության խորհրդի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը և դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ «Համաս»-ն ամբողջությամբ չի զինաթափվել։ Իսրայելի վարչապետի այս հայտարարությունից հետո «Համաս»-ի ներկայացուցիչը France Presse-ին ասել էր, որ Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Իսրայելի նկատմամբ, որպեսզի Նեթանյահուն ընդունի ծրագիրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



