«Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբեք չի վախեցել արհեստական բանականության տեխնոլոգիաներից բխող սպառնալիքներից։
Պուտինն այսօր Նովոսիբիրսկի Ակադեմիական ավանում հանդիպել է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մասնավորապես արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ռիսկերին։ ՌԴ նախագահը հետաքրքրվել է, թե ինչ սպառնալիքներ են տեսնում երիտասարդ մասնագետները։
Ուսանողներից մեկը` Մաքսիմ Եմելյանովը, պատասխանել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անկեղծ կասեմ` դուք ոչնչից վախենալու բան չունեք»։
Պուտինը ժպիտով արձագանքել է. «Ես երբեք էլ ոչնչից չեմ վախեցել»։
Զրույցի ընթացքում միտք է հնչել, որ ԱԲ-ի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ ավելի քիչ սկսեն ինքնուրույն մտածել։ Ռուսաստանի նախագահը համաձայնել է, որ մարդկանց տեխնոլոգիական նոր իրականությանը պետք է պատրաստել դպրոցից սկսած. կարևոր է երեխաներին սովորեցնել ինքնուրույն մտածել կրտսեր դասարաններից և պահպանել հետաքրքրությունը դրա նկատմամբ։
ՌԴ առաջնորդը գնահատել է գիտական ավանի պայմանները։ Նա նշել է, որ մեկ վայրում կարելի է և՛ գիտությամբ զբաղվել, և՛ հոդվածներ գրել, և՛ հրապարակել աշխատությունները։ Զրույցի ընթացքում նա կատակել է, երբ ուսանողներից մեկը պատմել է, որ իր ամբողջ կյանքն անցկացրել է Ակադեմիական ավանում՝ դպրոցից մինչև համալսարան և ընտանիք կազմել։ «Պետք ես եկել», – ասել է Պուտինը՝ նկատի ունենալով ռուսական հայտնի ասացվածքը («Որտեղ ծնվել ես, այնտեղ էլ պետք ես եկել»)։
Հետևեք մեզ՝ այստեղ



