Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին նշված հատվածում ավտոմեքենաներ չեն եղել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հուսիկ Հակոբյանն ու Վարդան Հակոբյանը։
Պարեկներն ու քաղաքացիները ծառը հեռացրել են երթևեկելի մասից և այն դարձել է երթևեկելի։
Հետևեք մեզ՝ այստեղ



