Բանկի մենեջերը VIP հաճախորդներից խոշոր չափի գումար է գողացել և իր համար առանձնատուն գնել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում քննվում է 48-ամյա նախկին բանկային մենեջերի գործը, որը, ըստ իրավապահների, 2015-2021 թվականներին VIP հաճախորդների հաշիվներից ավելի քան 107 միլիոն ռուբլի է հափշտակել։
Կինը, օգտագործելով հաճախորդների և ղեկավարության վստահությունը, պատրաստել է կեղծ փոխանցման դիմումներ, վճարային փաստաթղթեր և լիազորագրեր։ Գումարները փոխանցվել են իր վերահսկողության տակ գտնվող հաշիվներին կամ կանխիկացվել։
Քննության համաձայն՝ նա գործել է «Պոնցիի» սխեմային նման մեխանիզմով՝ մեկ հաճախորդի հաշվից վերցված գումարով փակելով մյուսի հաշվի պակասորդը։ Ընդհանուր առմամբ տուժել է 11 մարդ։
Հափշտակված գումարների մի մասը նա ծախսել է Յալթայում՝ մոտ 72,4 միլիոն ռուբլի արժողությամբ տուն և հողատարածք ձեռք բերելու համար։ Գույքը գրանցվել էր նրա զուգընկերոջ անունով և արդեն կալանավորվել է։ Տղամարդը 2022 թվականին հեռացել է Ռուսաստանից և տեղափոխվել Մոլդովա։
Գործի ընթացքում դատահոգեբուժական փորձաքննությունը կնոջը ճանաչել է անմեղսունակ։ Քրեական գործն ուղարկվել է դատարան, իսկ ազատազրկման փոխարեն նրան կարող է սպառնալ հարկադիր բուժում։
Հետևեք մեզ՝ այստեղ



