Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական
СПОРТ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինացի 34-ամյա դարպասապահ Խերոնիմո Ռուլին դարձել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։ Ֆրանսիական «Մարսելից» նրա տրանսֆերի մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Ռուլին կնքել է աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Մարսելի» միջև գործարքի արժեքը կազմել է շուրջ 3,8 միլիոն եվրո։
Հատկանշական է, որ արգենտինացի ֆուտբոլիստի համար սա երկրորդ շրջանն է «Սիթիում», քանի որ Ռուլին 2016/2017 մրցաշրջանն արդեն անցկացրել էր «Էթիհադում»՝ այդպես էլ ոչ մի հանդիպման չմասնակցելով հիմնական թիմի կազմում:
Ավարտված մրցաշրջանում փորձառու դարպասապահը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում, որոնցից 8-ում իր դարպասը պահել է անառիկ։
Մինչև Լիգա 1 տեղափոխվելը Ռուլին հանդես է եկել նիդերլանդական «Այաքսում», իսպանական «Վիլյառեալում» և «Ռեալ Սոսիեդադում», ինչպես նաև այլ ակումբներում։
Հետևեք մեզ՝ այստեղ



