Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվեց օգոստոսի 7-ի գիշերը։ Տանտիրուհին հայտնեց, որ նախորդ օրը, Եղեգնաձոր քաղաքում գտնվող իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում, մտել և գողացել են 35 հազար դրամ։
Մեկնեց Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ խումբը։ Իրավապահները պարզեցին, որ դուռը բացել են հենց դռան կողպեքի բանալիով։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց նաև, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որն անցած ամսվա վերջերին գտել էր տան կորցրած բանալին։
Առաջիկա օրերին երկու անգամ աղջիկը բանալիով բացել էր դուռն ու գողացել հինգ հազարական դրամ։ Իսկ օգոստոսի 6-ին, երբ նա կրկին մտել ու տարել էր այս անգամ 25 հազար դրամ՝ տանտիրուհին արդեն նկատել էր կորուստն ու հայտնել ոստիկանություն։
Օգոստոսի 8-ին նա հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ընդունել է արարքը։
Հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



