Ереван, 28.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես ուղղել արտաքինի թերությունները

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է .

Շատ կանայք, նայելով հայելուն, հայտնաբերում են մեծաթիվ թերություններ: Ինչ-որ մեկը գտնում է, որ ինքը շատ նիհար է, մյուսը` գեր, ոմանց մոտ բարակ շրթունքներ են, փոքր կուրծք կամ հակառակը՝ մեծ, երկար կամ գաճաճի քիթ և այլն: Սակայն եկեք հեռանանք հայելու մեջ մեր անդրադարձից և փորձենք խորհել, թե ինչպես կարելի է փոխել ստեղծված իրավիճակը և այն, ինչ մենք համարում ենք թերություն, դարձնենլ արժանիք:    

Չափից շատ դիտելով գեղեցիկ ֆիլմեր` իրենց կատարյալ գլխավոր հերոսներով, կամ հիանալով փայլուն ամսագրերի գեղեցկուհիներով, մեզ մոտ առաջանում են բազմաթիվ բարդույթներ` կապված մեր արտաքինի առանձնահատկությունների հետ, որոնք սկսում ենք հանգամանալի քողարկել: Սեփական անձի նկատմամբ նման վերաբերմունքի հիմքում, անշուշտ, ընկած է վախը: Վախը, որ այդ առանձնահատկությունները խաչ կքաշեն մեր անձնական կյանքի վրա: Սակայն, ի ուրախություն մեզ, կան հնարավորություններ ներկայացնելու թերություններն այնպես, որ դրանք մեր կերպարին հաղորդեն որոշակի հմայք և, ընդհակառակը, իրենց վրա սևեռեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, որոնք գնահատում են մեր յուրահատկությունն ու թեթև սեքսուալությունը:   

Դեմքի թերություններ

Քթի երկարությունը

Քիթը գեղեցիկ դեմքի կարևոր մասերից է և, ըստ տեսություններից մեկի, հենց երկար քիթն է վկայում իր տիրոջ ուժեղ բնավորության մասին: Բազմաթիվ հայտնի կանայք ունեցել են երկար քիթ: Դրանց թվում Բարբարա Սթեյզենդն է` կին, ով համարվում է շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Իսկ ահա Սառա Ջեսիկա Փարքերը, ընդհանրապես, շնորհիվ իր անսովոր արտաքինի, գրավել է պրոդյուսորների ուշադրությունը և դարձել հանրահայտ:

600x580600x580

Սակայն, եթե քիթը ձեզ, այնուամենայնիվ, անհանգստացնում է, կերպարը սրբագրելք առավել համապատասխամ սանրվածքով: Երկար, գեղեցիկ քթով կանայք նախընտրում են թեք բացվածքներով սանրվածքներ: Կարելի է նաև դիմել արհեստավարժ դիմահարդարներին, ովքեր կպատմեն, թե ինչպես դիմահարդարման միջոցով տեսողականորեն կարճացնել քիթը:

Փոքրիկ աչքեր

Բոլորովին անմտություն է մտահոգվել դրա համար, քանի որ այդպիսի աչքերը կարող են դառնալ ձեզ առաձնահատուկ դարձնողը: Իսկ որպեսզի դրանք ընդգծվեն, դիմահարդարման ժամանակ պետք է բացառապես օգտագործել  լուսավոր  երանգներ, որոնք աչքերին թույլ կտան վառ տեսք ունենալ: Ընդհանուր ֆոնի համար ընտրեք մոխրագույնը, սրբագրեք ունքերը, որոնք շեշտադրում են աչքերը և, իհարկե, ճիշտ ընտրեք թարթիչների ներկը, որը լավ երկարացնում է դրանք, ձեր աչքերը դարձնում առավել նկատելի:

600x580

Մարմնի թերություններ

Մարմնեղ կառուցվածք

Զանգվածեղ կառուցվածք ունեցող կանայք ոսվորաբար ունենում են գեղեցիկ կուրծք, ինչը պետք է ընդամենը գեղեցիկ ընդգծել: Թմբլիկ կառուցվածքը լավագույնս քողարկում են թռչող վերնաշապիկները` պարտադիր խորը կտրվածքով, շրջազգեստները, բազմաշերտ կոստյումները` գեղեցիկ վզնոցով կամ թիկնոցով: Կարողացեք ձեզ ճիշտ մատուցել` հանգամանալի ընտրեք սանրվածքն ու դիմահարդարումը, կրեք գեղեցիկ, գերադասելի է խոշոր զարդեր, և այդ դեպքում ընդհանուր պատկերը ձեզ էլ դուր կգա:

600x580

Չափազանց բարձր հասակ

Բարձր հասակն առաջին հերթին հպարտանալու առիթ է  և ոչ երբեք` թերություն. շատ տղամարդիկ պարզապես խելքահան են լինում բարձրահասակ կանանցից: Մոդելները, ովքեր ընդունվում են որպես գեղեցկության չափանիշներ, առանձնանում են իրենց բարձր հասակով: Նայեք գեղեցկության մրցույթները` դրանց մասնակցում են միայն բարձրահասակ, երկարաոտ գեղեցկուհիները: Բաձրահասակ կինը երբեք չի դառնա միջակություն և չի կորչի ամբոխի մեջ, նա միշտ առաջին գծում է, նրան առաջինն են նկատում, այդ իսկ պատճառով` սվորեք օգտվել դրանից: Հիշեք` բարձր հասակը շոշափելի արժանիք է իսկական լեդիի համար:    

600x580

Փոքր կրծքեր

Կուրծքն, ինչ խոսք, կնոջ կազմվածքի ամենավառ արաժանիքներից մեկն է, որին, անտարակույս, սևեռված է տղամարդկանց ուշադրությունը: Սակայն տղամարդը կնոջը կարող է սիրել միայն ամբողջական և ոչ թե նրա մարմնի մի մասը միայն: Կրծքերի չափերի և գեղեցկության հնարավորություններն այսօր չափից դուրս գերագնահարված է և դա, առաջին հերթին, գովազդային նպատակներով. չէ՞ որ ժամանակակից տնտեսությունը կնոջն առաջարկում է կրծքերի մեծացման վիրահատություններ, հաբեր, սրսկումներ, կամ այլ արարողակարգեր: Սակայն մտածեք` արդյո՞ք մեծ կուրծք ունենալն այդքան կարևոր է, որպեսզի պառկեք դանակի տակ կամ ամենատարեր հաբեր կուլ տաք: Հավատացեք, եթե անգամ դուք չունենաք փարթամ կուրծք, միևնույն է, տղամարդիկ անտարբեր չեն լինի ձեր նկատմամբ: Փորձեք սիրել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք և հետաքրքրեք հակառակ սեռին ձեր արժքնիքներով և ոչ թե մարմնի արհեստականորեն ստեղծված մասերով:

600x580

 

Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектовBlack Friday в Юнибанке — скидка 50% на выпуск картОчередная остановка на пути к финансовой грамотности — учебный комплекс «Глобал Бридж»: Idram и IDBankUcom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю АрмениюПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю юбилея Гагика ЦарукянаСоболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководства