Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւն է մահացել 76 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Ուզբեկստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և ողջ բռնցքամարտի ընտանիքի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուֆատի ընտանիքին և հարազատներին», - ասվում է հայտարարության մեջ։
Ռիսկիեւը մրցել է 75 կգ քաշային կարգում։ Նա ԽՍՀՄ քառակի չեմպիոն է (1972, 1974–1976)։ Ուզբեկ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել 1974 թվականին Հավանայի առաջին աշխարհի առաջնությունում և 1976 թվականին Մոնրեալի խաղերի եզրափակչում պարտվել է ամերիկացի Մայքլ Սփինքսին։
2016 թվականին Ռիսկիեւի աջ ոտքը անդամահատվել է երակային թրոմբոզի ծանր բարդությունների պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



