Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում Հանրապետության տարբեր եկեղեցիներից և մատուռներից եկեղեցական պարագաների գողության դեպքեր են արձանագրվել։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դրանց թվում են նաև Հովհանավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերի գողության դեպքերը։ Դրանց առնչությամբ ոստիկանությունը հայտնաբերել է Արմավիր քաղաքի երկու բնակիչների։
MediaHub-ը փորձել է պարզել՝ ինչ է տեղի ունեցել Հովհանավանքում։
Արմավիր քաղաքի բնակիչ Արտակ Մուրադյանը մեզ փոխանցեց, որ ճանաչում է հայտնաբերված երկու տղամարդկանց, նրանք նախկինում ևս հայտնի են եղել գողությունների դեպքերով՝ բնակարաններից և ավտոմեքենաներից։ «Չի բացառվում, որ հնարավոր է՝ գործ ունենք ավելի լայն խմբի հետ, սակայն այս պահին դրա վերաբերյալ հաստատված տեղեկություն չունեմ։ Բայց 30 և 38 տարեկան այդ տղամարդիկ Արմավիրում շատ գողություններ են կատարել։ Նույնիսկ չգիտեմ բացահայտվե՞լ են դրանք, թե՝ ոչ»։
Հատկանշական է, որ Հովհանավանքում գողությունը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ եկեղեցու շուրջ իրավիճակն առանձնահատուկ է։ Կարգալույծ հռչակված նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանը, շարունակում է գտնվել Հովհանավանքի տարածքում։
Ըստ մեզ փոխանցված տեղեկության՝ եկեղեցու բանալիները նրա մոտ են, իսկ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողները մշտապես գտնվում են տարածքում, իսկ վանքի ելքերն ու մուտքերը տեսահսկվում են։
Այսինքն՝ գողության կոնկրետ ժամանակը և հանգամանքները տեսախցիկների միջոցով պարզելու հնարավորություն կա։
Ըստ իրավապահների՝ գողացված խաչերի, գավաթների, մյուռոնամանների և եկեղեցական այլ պարագաների մի մասը կասկածվող անձինք հասցրել են վաճառել։
Հետևեք մեզ՝ այստեղ



