Հարսանեկան ֆոտոսեսիա՝ դագաղում (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Սինգապուրցի Ջենի Թայը և Դարեն Չենգը սգո ծառայություններ մատուցող ընկերության տնօրեններ են։ Եվ կարծես թե, իրենց հարսանեկան ֆոտոշարքում ոգեշնչված են եղել իրենց աշխատանքով, ներկայացնում է mashable.com-ը։
«Մենք ցանկանում էինք ներկայացնել այն, ինչը կարևոր է մեզ համար»,- նշել է Թայը։
Զույգի ամուսնական ֆոտոսեսիայի թեման՝ «Քանի մահը չի բաժանել մեզ», մասամբ կատակային է, սակայն խորհրդաշնում է նաև նրանց հարաբերությունները և նրանց կյանքի ընկալումը։
«Մենք յուրքանաչյուր օր հանդիպում ենք սգացող ընտանիքների, որտեղ մահն ավելի է մտերմացնում ընտանիքի անդամներին։ Մահը ստիպում է, որ մարդիկ ավելի շատ գնահատեն կյանքը։ Այդ գիտակցումը ձևավորում է մեր հավատն առ այն, որ մահը կյանքի մի մասն է»,- բացատրել են նորապսակները։
Թայի և Չենգի հարսանեկան լուսանկարի հեղինակը սինգապուրցի լուսանկարիչ Ջոել Լիմն է։







