Լճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չելյաբինսկի մարզի Տուրգոյակ լճում հանգստանալուց հետո կնոջ մոտ ախտորոշվել է ցերկարիոզ՝ մաշկային հիվանդություն, որը հայտնի է նաև որպես «լողորդի քոր»։
Չելյաբինսկից լիճ ժամանած կինը լողալուց հետո տուն վերադառնալիս նկատել է մաշկի ուժեղ քոր, ցան և բարձր ջերմություն։ Նա դիմել է բժշկական օգնության, ինչից հետո մասնագետները նրա մոտ ցերկարիոզ են ախտորոշել։
Կնոջ բուժումը, ըստ հաղորդագրության, տևել է մի քանի ամիս։
Ցերկարիոզը մաշկի ալերգիկ ռեակցիա է, որն առաջանում է ջրում բնակվող որոշ մակաբույծների թրթուրների հետ մարդու մաշկի շփման հետևանքով։ Դրանք մարդու օրգանիզմում չեն զարգանում և սովորաբար չեն գոյատևում, սակայն կարող են առաջացնել ուժեղ քոր, կարմրություն և ցան։
Մասնագետները նշում են, որ ցանի քերծումը կարող է վնասել մաշկը և հանգեցնել երկրորդային վարակների։
Տուրգոյակ լիճը համարվում է Ռուսաստանի հայտնի և մաքուր ջրային հանգստավայրերից մեկը, սակայն այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բնական ջրերում լողալը կարող է որոշակի առողջական ռիսկեր ունենալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



