Կյանքից հեռացել է Սաթենիկ Մելիքյանը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորին ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է արվեստաբան, մանկավարժ, երկարամյա և նվիրյալ դասախոս Սաթենիկ Մելիքյանը։
Սաթենիկ Մելիքյանն իր կյանքի և մասնագիտական գործունեության նշանակալի մասը նվիրել է երիտասարդ սերնդի կրթությանն ու գեղագիտական դաստիարակությանը։ Երկար տարիներ աշխատելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ նա իր հարուստ գիտելիքներն ու մասնագիտական փորձը սիրով փոխանցել է ուսանողներին և գործընկերներին։
Նրա վաստակն ու ներդրումը նշանակալի են հայ արվեստաբանության և գիտամանկավարժական ոլորտում, մեր ամբիոնի կայացման գործում։ Մասնագիտական խոր գիտելիքները, ուսանողների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, մարդկային համեստությունն ու բարությունը նրան արժանացրել էին գործընկերների, ուսանողների և նրան ճանաչողների անկեղծ սիրուն ու հարգանքին։
Սաթենիկ Մելիքյանի հեռացումը մեծ և անդառնալի կորուստ է նրա ընտանիքի, հարազատների, գործընկերների, ուսանողների և ողջ կրթամշակութային համայնքի համար։
Խոնարհումով և խորին ցավով կիսում ենք հարազատների վիշտը։
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



