ՄԲ-ի դուրս գալը ԵՄ-ից ուժեղ հարված կլինի և ճգնաժամ կառաջացնի. Ֆրանսիա
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպական Միությունից ուժեղ հարված կլինի միացյալ Եվրոպայի համար և ճգնաժամ կառաջացնի: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն «France 3» հեռուստաալիքի եթերում: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Ես կցանկանայի, որ բրիտանացիները հասկանային իրենց որոշումը: Հանրաքվեի ժամանակ նրանց առջև կդրվի հիմնական հարցը` ինչպիսին են երկրի և ժողովրդի շահերը երկարաժամկետ հեռանկարում: Ինձ թվում է, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ից դուրս գալը վտանգի տակ կդնի հենց Մեծ Բրիտանիային: Իսկ Եվրոպայի համար այն ուժեղ հարված կլինի և ճգնաժամի կհանգցնի»,- նշել է նա:
Մեկնաբանելով ԵՄ-ի և Լոնդոնի միջև պայմանավորվածությունը, որին կողմերը կարողացել են հասնել երկօրյա լարված գրաֆիկով բանակցություններից հետո, Էյրոն նշել է, որ դա գործարք է, առաջին հերթին, և «ցույց է տալիս բոլոր եվրոպացիներին, որ այլևս ժամանակ կորցնել պետք չէ»:



