Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է արձանագրվել Արարատի մարզում․ 2,5-ամյա երեխա վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է այն բանից հետո, երբ երեխային հիվանդանոց են տեղափոխել «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ։
Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբի իրականացրած պարզաբանումների արդյունքում հայտնի է դարձել, որ երեխան Արարատի մարզի բնակիչ է։
Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գործող «Տիր» հրաձգարանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեխայի 28-ամյա հայրը օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ այն պարկուճը, որը գտնվել էր հրացանի մեջ, դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի հատվածին՝ պատճառելով վնասվածք։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



