ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոնգրեսը բախվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով գեներացված օրենսդրական փաստաթղթերի հոսքի, որոնցից շատերը լի են սխալներով և անորակ ձևակերպումներով։ Այդ մասին հայտնել է Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տեղեկություններով՝ որոշ կոնգրեսմեններ օրենսդրական ձևակերպումներ կազմելու համար դիմում են Claude և ChatGPT մոդելներին: Աղբյուրները նշում են, որ դրա հետ կապված Ներկայացուցիչների պալատի իրավաբանական վարչության աշխատակիցները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել արհեստական բանականության միջոցով գեներացված տեքստերի ստուգման և վերաշարադրման վրա, քան զրոյից օրինագծեր գրելու վրա։
Հրատարակության զրուցակիցները նշում են, որ գեներացված տեքստերում առկա սխալները կարող են հանգեցնել օրենսդրական գործընթացների դանդաղեցմանը և հանգեցնել դատական հայցերի՝ սխալ մեջբերված օրենքների կամ սխալ իրավական սահմանումների պատճառով։ Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական վարչության նախկին ղեկավար Ուեյդ Բալլոուի խոսքով՝ արհեստական բանականությունը հաճախ բաց է թողնում օրենսդրական բառապաշարի նրբությունները, օրինակ՝ արդյոք այս կամ այն գումարը փաստաթղթում պետք է անցնի որպես հարկային վարկ, հարկային նվազեցում, հարկային արտոնություն կամ դրամաշնորհ։
Politico-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ խնդիրը սրվում է նրանով, որ մարդիկ, ովքեր օգտագործում են արհեստական բանականություն օրենքներ գրելու համար, կարող են չգովազդել դա։ Նա ընդգծել է, որ նեյրոցանցերի կիրառումն աշխատանքում Կապիտոլիումի բլրի վրա դեռևս ընկալվում է որպես տաբու։
Հետևեք մեզ՝ այստեղ



