Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան
БЛОГԵրեկ ուշ երեկոյան, Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի մոտ գտնվող ավիաբազային: Ըստ սիրիական աղբյուրների՝ հասցվել է ութ հարված:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության էին եկել անվտանգության հարցերում ստատուս-քվոյի պահպանման շուրջ: Սակայն Սիրիան պատրաստվում էր խախտել այն՝ թույլ տալով թուրքական ուժերին տեղակայվել Աբու-ադ-Դուհուրի ավիաբազայում։
Իսրայելը բազմիցս զգուշացնում էր Սիրիային, որ իր տարածքում նման տեղակայումը սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը։ Սակայն Սիրիան անտեսում էր իսրայելական նախազգուշացումները՝ թույլ տալով Թուրքիային վերականգնել հակաօդային պաշտպանության համակարգը և տեղադրել համապատասխան ռադարներ։ Դա նշանակում է, որ այդպես կարող էին քայլ առ քայլ սահմանափակել իսրայելական ավիացիայի հետագա գործողությունները:
Նախորդ տարիներին Իսրայելը Սիրիայում ոչնչացնում էր Իրանի աջակցությամբ կառուցվող պահեստները, շտաբներն ու ՀՕՊ համակարգերը՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կփորձեր ամրապնդվել իր հյուսիս-արևելյան սահմանին։ Այժմ Իրանի փոխարեն՝ Թուրքիան է փորձում միևնույն նպատակով ռազմական հենակետեր ունենալ Սիրիայում։
Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հեռո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի: Ըստ էության, ավիահարվածների քաղաքական ուղղերձն այն էր, որ պաշտոնական Երուսաղեմը թույլ չի տա, որպեսզի Սիրիան վերածվի թուրքական ռազմական հենակետի։
Ի դեպ, ԱՄՆ-ը հրապարակային դժգոհություն է հայտնել Իսրայելին՝ Սիրայում Թուրքիայի շահերին հարվածելու համար: Սակայն, իսրայելական տեղեկացված աղբյուրները հաղորդում են, որ իրենք նախապես տեղյակ են պահել ԱՄՆ-ին՝ Սիրիայի ավիաբազային հարվածելու իրենց մտադրության մասին:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



