Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան

ПОЛИТИКА

Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի: Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը

Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարին։

Այն ընդունեց Գերագույն Խորհուրդը, որը կազմված էր հիմնականում կրթված, ազնիվ, հայրենասեր և մեծ մասամբ անփորձ գործիչներից։ Տարբեր ոլորտներից, հասկանալի պատճառներով, քաղաքական և պետական փորձ չունեցող գործիչներն ընդունեցին մեր հռչակագիրը։ Բոլորովին այլ պայմաններում, այլ ժամանակներում և մեր ու աշխարհի մասին բոլորովին այլ պատկերացումներով։ Այն, ի դեպ, ընդունվեց մեծ կոնսենսուսով. փառք ու պատիվ այդ մարդկանց։

36 տարի հետո՝ այսօր, մենք խոսում ենք պետականության կորստի, տնտեսական փլուզման, տարածքային զիջումների, և ընդհանրապես մեր լինել-չլինելու մասին։ Խոսում ենք շատ հանգիստ, կենցաղային մի զրույցի պես։

Ոչ մի նմանություն՝ այսօրվա և 36 տարի առաջվա «այս օրերի» միջև։ Նման է թերևս միայն անորոշությունը։ Բայց հույսով օծված անորոշությունն էապես տարբեր է անհուսության բրենդով անորոշությունից։

Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի։ Այն պիտի ոչ թե փոխարինի անկախության հռչակագրին (դա աբսուրդ է), այլ հաշվի առնելով առկա իրողությունները՝ մշակի, պայմանական ասած, առաջիկա 36 տարվա մեր բովանդակությունը։ Պետական մտածողությունը, պատմական պատասխանատվությունը դա են պահանջում։ Եվ բարեկրթության մթնոլորտում հենց այս հարցերը պետք է գերիշխեն։ Ցավոք, ոչ քննարկողները ունենք, ոչ էլ՝ իրական բարեկրթությունը, որպես ներհանրային մթնոլորտ։

Խոսքը ռազմավարական հայեցակարգի մասին է, որ կսահմանի մեր պետական և ազգային նպատակները, խնդիրները, Հայաստանի և հայկական աշխարհի համակեցության կանոնները, ինքներս մեր մասին և հարևանների մասին պատկերացումները՝ տնտեսական մոդելների, դաշնակիցների մասին նոր ընկալումներով։ Հենց սա պետք է լիներ մեր պետական մտքի բանավեճի՝ բարեկրթության սահմաններում քննարկման առարկան։

Պատերազմից ու ծանր պարտությունից հետո պետությունների վերականգնումը քաոտիկ չի լինում։ Պետությունները վերականգնվում են հետպատերազմյան վերականգնման լուրջ ծրագրերով։

Իմ պատկերացրած պետական, ազգային ստրատեգիական փաստաթղթի ծնունդը ունի երկու խոշոր խոչընդոտ։

  1. Ո՞վ պետք է դա ընդունի։ Այս Աժ-ն չունի այդ հանրային կշիռը։ Եվ չկա որևէ այլ՝ հեղինակություն վայելող ձևաչափ։
  2. Այն պետք է ընդունվի ներքին համերաշխության մթնոլորտում։

Ի վերջո մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ այս տարածաշրջանում հայկական տարածքները և հայ բնակչության թիվը վերջին 100 տարում անդադար նվազում են։ Սա է մեր մասին ամենախոսուն փաստը։ Մենք պետք է ունենանք խիզախություն և գրագիտություն՝ հասկանալու պատճառները և գտնելու այս ընթացքը կասեցնելու քայլերը։

Կանե՞նք, կունենա՞նք. ես չգիտեմ։

Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին, որն անցել ենք միասին, բոլորովս։ Այդ 36 տարվա ուրացումը մեծագույն սխալ է, սխալ է նաև դրա իդեալականացումը։

36 տարի առաջ քաղաքական և առաջադիմական միտքը հիմնականում ԱԺ-ում էր։ Այսօր՝ հիմնականում բանտում կամ տնային կալանքի մեջ։ Կամ՝ անզորությունից փակված ինքն իր մեջ, որը բանտից քիչ է տարբերվում։ Այս անառողջ ձևով մտնել Հայաստանի կյանքի հաջորդ փուլ՝ նշանակում է դատապարտվել ինքնավերացման։ Ու այս ընթացքի մեջ որևէ բարեկրթություն չկա։ Այսօր պիտի գտնվեն այն ուժերը, այն ձևաչափերը, որոնք կնախաձեռնեն այդ քննարկումը, կբացեն նոր քաղաքական մտքի ընթացքը։ Սա, մեծ հաշվով, ինքնապաշտպանական խնդիր է, և այդ հանրային  խոսակցությունը միայն կարող է դառնալ Հայաստանի հետագա զարգացման ներքին, իրական երաշխավորը»։  

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира