Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 16-ին, Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցանկացել էր անանուն մնալ, մեզ ահազանգել էր ու պատմել, որ դեպքը տեղի է ունեցել աղջկա մոր աչքի առաջ։ Նրա խոսքով, աղջկա մորը հարվածել, գցել էին գետնին՝ 4 երիտասարդներով, եւ աղջկան առևանգել։ Հարազատները դիմել էին ոստիկանություն, սակայն օրվա ընթացքում ոչ մի նորություն չկար, ընտանիքը խիստ անհանգիստ էր։
Այսօր ՆԳՆ-ից հայտնեցին, որ աղջկան առևանգողները հայտնաբերվել են, մեկ անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունը նաև առևանգման կադրերն էր հրապարակել։
Աղջկա հարազատը այսօր Հրապարակին պատմել է, որ նա այս պահին գտնվում է տանը՝ մայրիկի կողքին․ «Աղջիկը խելամիտ է գտնվել, ասել է՝ գնանք ոստիկանության բաժին կստորագրեմ, որ կամավոր եմ եկել, երբ հասել են բաժին, ասել է, որ իրեն ստիպել են, ինքը համաձայն չէ՝ խաբել է, որ թողնեն»։ Այսինքն, աղջիկը հրաժարվել է մնալ առեւանգողի մոտ եւ համոզել է, որ ինքը ոստիկանությունում կգրի, կստորագրի, որ կամովին է գնացել տղայի հետ, որ նրան չպատժեն, բայց հասնելով ոստիկանություն՝ հաղորդում է տվել հանցագործության մասին, ինչից հետո երիտասարդը ձերբակալվել է։ Ի դեպ, անձին առեւանգելն ու ազատությունից ապօրինաբար զրկելը բավականին ծանր հոդված է, ենթադրում է 2-ից 5 տարվա ազատազրկում։
Հարցին՝ աղջիկը սեռական կամ ֆիզիկական բռնության ենթարկվե՞լ է՝ մեր զրուցակիցը նշեց․ «Աղջիկը պնդում է, որ սեռական բռնութան չի ենթարկվել, բայց իրեն առևանգելու գործով բողոք է գրել ոստիկանությունում, որը չի պատրաստվում հետ վերցնել։ Չգիտեմ հետո իրադարձությունները ոնց կդասավորվեն»։
Հետևեք մեզ՝ այստեղ



