Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուշադրություն
Օգոստոսի 20-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Հետևեք մեզ՝ այստեղ



