«Նա «Բարնիի» պատճառով հшրվшծեց գլխիս». 19-ամյա հղի կինը կյանքից հեռացել է ամուսնու հետ վիճաբանությունից հետո (Photo)
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանում 19-ամյա Մադինա Ռաշիդ-կիզիի մահվան դեպքը լայն արձագանք է ստացել։ Երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները դեռ քննարկվում են, իսկ նրա հարազատներն ու մտերիմները պնդում են, որ ողբերգությունից առաջ նա ենթարկվել է ամուսնու բռնությանը։
Տեղական հրապարակումների համաձայն՝ դեպքից առաջ զույգի միջև վեճ է տեղի ունեցել երեխայի համար գնված «Բարնի» քաղցրավենիքի շուրջ։ Նշվում է, որ ամուսինը երեխայի համար թխվածքաբլիթ էր գնել, սակայն այն կերել էր հղի Մադինան, ինչից հետո զույգի միջև վիճաբանություն էր սկսվել։
Մադինայի ընկերներից մեկին ուղարկած վերջին հաղորդագրություններից մեկում երիտասարդ կինը, ըստ հրապարակումների, գրել էր․ «Նա եկավ, հարվածեց գլխիս, և ես ընկա։ Պատկերացրեք, այդ ամենը Բարնիի պատճառով»։

Մադինայի հարազատներն ու շրջապատի մարդիկ կասկածներ ունեն, որ երիտասարդ կնոջ մահվան հետևում կարող է կանգնած լինել նրա ամուսինը։ Նրանք պնդում են, որ կինը նախկինում ևս բռնության է ենթարկվել, սակայն վախեցել է այդ մասին պատմել ընտանիքին կամ դիմել ամուսնալուծության։
Դեպքի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել այն բանից հետո, երբ հայտնի ղազախ հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Դինարա Սաժանը հայտարարել է, որ ցանկանում է սեփական հետաքննություն իրականացնել։
«Որպես լրագրող՝ ես միշտ փնտրում եմ սկզբնական աղբյուրը։ Ոչ թե լուրեր, այլ փաստեր»,– գրել է Սաժանը՝ նշելով, որ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք 19-ամյա Մադինա Ռաշիդ-կիզին իսկապես մահացել է «Բարնիի» շուրջ ծագած վեճից հետո։
Լրագրողը նաև հարցեր է բարձրացրել երիտասարդ կնոջ ընտանիքում տիրող իրավիճակի, ամուսնու և սկեսրոջ վերաբերմունքի և ողբերգությանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում է թղթակից, որը փորձում է պարզել տեղի ունեցածի իրական հանգամանքները։
Մադինայի մտերիմներից մեկը՝ ոճաբան Ակսունկարը, նույնպես սոցիալական ցանցերում անդրադարձել է նրա մահվանը։ Նա պատմել է, որ ողբերգությունից կարճ ժամանակ առաջ հանդիպել էր Մադինային և նրա ընտանիքին ու հիշում է երիտասարդ կնոջը որպես ուրախ և գեղեցիկ աղջկա։

Ոճաբանը նաև նշել է, որ Մադինան հղի էր և այդ օրը վատ էր զգում իրեն։ Նրա խոսքով՝ ինքը դժվարանում է հավատալ, որ նման երիտասարդ կնոջ կյանքը կարող էր ընդհատվել այդքան ողբերգական հանգամանքներում։
Դեպքի վերաբերյալ հասարակության շրջանում պահանջում են հնարավոր բռնության հանգամանքների լիարժեք քննություն և մեղավորների պատասխանատվություն, եթե նրանց մեղավորությունը հաստատվի։
Past.am-ը հետևում է դեպքի շուրջ զարգացումներին։ Միաժամանակ կարևոր է նշել, որ այս պահին հրապարակված տեղեկությունների մի մասը հիմնված է հարազատների, մտերիմների և սոցիալական ցանցերում տարածված պնդումների վրա, ուստի Մադինա Ռաշիդ-կիզիի մահվան վերջնական պատճառներն ու հնարավոր մեղավորների պատասխանատվությունը պետք է պարզվեն պաշտոնական քննության արդյունքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



