Գեւորգ Ղազարյանը մասնակցեց «Մարիտիմուի» թրիլերային հաղթանակին
СПОРТՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ծնկի վնասվածքից հետո առաջին խաղն է անցկացրել պորտուգալական «Մարիտիմուի» կազմում:
Պորտուգալիայի առաջնության 23-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական խաղադաշտում 4:3 հաշվով հաղթել է «Տոնդելային»: Ղազարյանը փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ է դուրս եկել 75-րդ րոպեին, երբ հաշիվը 2:2 էր: «Մարիտիմուն» առաջին խաղակեսում ստացել էր 2 գոլի առավելություն, բայց հյուրերին ոչ միայն հաջողվել է հավասարեցնել հաշիվը, այլեւ առաջ անցնել 84-րդ րոպեին: 60-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով խաղացող տանտերերը հաղթական 2 գոլերը խփել են ավելացված ժամանակում:
Գեւորգ Ղազարյանը խաղադաշտից բացակայում էր նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից, երբ վնասվածք է րստացել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում: Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցեց 12-րդ խաղին եւ դարձել է 2 գոլի հեղինակ: