ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ կկիրառի «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»՝ կենտրոնանալով տնտեսական միջոցառումների վրա, որոնք, նրա կարծիքով, կնվազեցնեն Թեհրանի դեմ նոր խոշոր ռազմական գործողությունների անհրաժեշտությունը։ Այս մասին նա ասել է օգոստոսի 19-ին CNBC-ի հետ զրույցում։
Բեսենթի հայտարարությունից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն մեկնարկելու մասին՝ նաև «ահռելի» տնտեսական հետևանքներով սպառնալով այն երկրներին, որոնք կաջակցեն Թեհրանին։
Այս սպառնալիքներից հետո նավթի գինը բարձրացել էր մինչև երեք շաբաթվա ընթացքում ամենաբարձր մակարդակը։
«Ես չգիտեմ, թե ինչու է նավթի գինը բարձրացել այս ամենի ֆոնին։ Եթե մենք առավելագույն տնտեսական ճնշում ենք գործադրում, ապա դա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, լայնածավալ կինետիկ հարվածների վերսկսում չի լինի», – ասել է նա։
Նա հավելել է, որ օգոստոսի 24-ին մամուլի ասուլիսում ավելի շատ մանրամասներ կհայտնի և կտեղեկացնի, թե կոնկրետ ինչ է Վաշինգտոնը պատրաստվում անել Իրանի հարցով։
«Սա կրկնակի հարված է։ Մենք ունենք շրջափակումը, և մենք ունենալու ենք պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները», – նշել է նա՝ նկատի ունենալով ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը։
Բեսենթը նշել է, որ եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կներդնեն նրանց դեմ։ Նա կոչ է արել ԱՄՆ դաշնակիցներին աջակցել Իրանի տնտեսությունը ջախջախելու Վաշինգտոնի ջանքերին։
«Մենք կտապալենք այս ռեժիմը։ Ժամանակն է, որ մեր դաշնակիցները և մնացած աշխարհը որոշում կայացնեն։ Դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ», – հավելել է նա։
Բեսենթին հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կարող է թիրախավորել Չինաստանը՝ Իրանի հետ բիզնես ունենալու համար, որին ի պատասխան նա ասել է, որ լավ կլինի՝ շատ քննարկումներ մասնավոր մնան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հնչեցրած սպառնալիքներից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օգոստոսի 20-ին հայտարարել էր, որ Թրամփը փորձում է շեղել ամերիկացիներին ներքին ֆինանսական խնդիրներից, և Վաշինգտոնի քաղաքականությունը որակել էր որպես «տնտեսական ահաբեկչություն», որը սպառնում է համաշխարհային տնտեսությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



