Լավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մեծ Բրիտանիային ուղղված հայտարարությունը բրիտանական մամուլում գնահատել են որպես «վախեցնող սպառնալիք»։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», Daily Express-ը անդրադարձել է Ռուսաստանի տարածքի խորքում իրականացվող հարվածներին Լոնդոնի հնարավոր մասնակցության հետևանքների մասին Լավրովի խոսքերին։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն իրավունք ունի բրիտանական հրթիռային ուժերի անմիջական մասնակցությունը Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին դիտարկել որպես Մեծ Բրիտանիայի մասնակցություն պատերազմին՝ «դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Ուկրաինան սկսել է բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Դրանից հետո Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան գնում է լարվածության սրման ճանապարհով և «պատասխան է տալու իր գործողությունների համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ



