ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը։ Հաղորդում են ՆԳՆ ոստիկանությունից։
«ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներն ամենօրյա հետևողական աշխատանքով ոչ միայն իրականացնում են հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունն, այլև մշտապես քաղաքացու կողքին են՝ պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված երկու դեպքերը այս մոտեցման հերթական վկայությունն են։
Ոստիկանության գվարդիայի ծառայողը առևտրի կենտրոններից մեկում գտել էր 3600 դոլար։ Ոստիկանն անմիջապես ձեռնարկել էր անհրաժեշտ ստուգողական միջոցառումներ, պարզել գումարի տիրոջ ինքնությունը և հանձնել նրան։
Ոստիկանության գվարդիայի մեկ այլ ծառայող մայրաքաղաքի պուրակներից մեկում գտել էր դրամապանակ, որի մեջ կային 127 հազար դրամ և բանկային քարտեր։ Գվարդիայի ծառայողը պարզել էր դրամապանակի տիրոջ ինքնությունը և այն հանձել նրան։
Հետևեք մեզ՝ այստեղ



