Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժավելի սպիրտից մինչև բակում աճած սունկ, կոնֆետանման դեղերից մինչև վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և այս վտանգավոր նյութերը հայտնվում են երեխաների ձեռքում, բերանում, այնուհետև երեխաներն են հայտնվում թունաբանության բաժանմունքում։
Թիրախային խմբում են գտնվում մինչև 6 տարեկան երեխաները։
«Սիրելի՛ ծնողներ, մեր նպատակը կատարվածի մասին այս տեսանյութում պատմող մայրիկներին դատապարտելը չէ: Ամենևին: Նրանց հետ կատարվածի օրինակով ուզում ենք ևս մեկ անգամ համոզվեք, որ անցանկալին, երբեմն, ցավոք, նաև անդառնալին, կարող է տեղի ունենալ ընդամենը մեկ ակնթարթում և թվացյալ անվտանգ միջավայրում:
Շնորհակալ եմ այս մայրիկներին, որ կիսվեցին իրենց փորձով` իրենց օրինակով զգուշացնելով հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին»,- գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Հետևեք մեզ՝ այստեղ



