Մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ Կալասը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
77 տարեկանում մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ, նախկին եվրահանձնակատար և երկրի ժամանակակից տնտեսական ու եվրոպական ինտեգրման գործընթացի առանցքային գործիչներից Սիյմ Կալասը։ Նրա մահվան մասին օգոստոսի 22-ին հայտնել է դուստրը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մեծ ցավով պետք է հայտնեմ, որ իմ սիրելի հայրը՝ Սիյմ Կալասը, մահացել է անցած գիշեր»,– գրել է Կայա Կալասը սոցիալական ցանցում։ Մահվան պատճառը հրապարակայնորեն չի նշվել։
Սիյմ Կալասը ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 2-ին Տալլինում և համարվում էր անկախությունից հետո Էստոնիայի քաղաքական ու տնտեսական համակարգի ձևավորման կարևորագույն դեմքերից մեկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



