Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 23-ին՝ ժամը 07։48-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։
Փրկարարները վեց տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Հետևեք մեզ՝ այստեղ



