Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանը պատրաստ է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրվի, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մոհսեն Ռեզաին։
«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, ապա Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի տարածաշրջանից նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի», – ասել է Ռեզաին, ըստ Press TV-ի։
Նա նաև զգուշացրել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի կողմից Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելու ծրագրերին այլ երկրների աջակցությունը կհամարի որպես պատերազմական գործողություն։
Օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական պատերազմ» սկսելու իր որոշման մասին՝ Վաշինգտոնի կողմից ցանկալի վիճելի հարցերի շուրջ համաձայնությունների հասնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



