Մոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոր կողմից լքված նորածին աղջիկը, որին անվանակոչել են Սոսե, դեռ հիվանդանոցից դուրս չի գրվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց երեխային գտած Նարեկ Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա, շնչառական սարքն արդեն անջատել են, բայց դեռ դուրսգրման հստակ օր չկա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։
Նշենք, որ Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոսեին կտեղափոխեն մանկատուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



