Հսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գվինեայի մայրաքաղաք Քոնակրիի արվարձաններից մեկում աղբավայրի սողանքի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 22-ը՝ վիրավորվել։
Ֆրանսիական Ouest-France-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տարածաշրջանում ուժեղ անձրևներ են տեղացել։ Աղբի հսկայական կուտակումը և մեքենան, սեփական ծանրության հետևանքով սահելով, փլուզվել է հարակից բնակելի շենքերի վրա։
Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Զոհերի և տուժածների վերջնական թիվը դեռ կարող է փոփոխվել։
Հատկանշական է, որ աղբավայրը հենց դեպքի օրը պետք է փակվեր։ Տեղական իշխանությունները, հաշվի առնելով սողանքի վտանգը, նախապես հայտարարել էին շրջակա տարածքների բնակիչների տարհանման մասին և միջոցներ էին ձեռնարկել աղբավայրի տարածքն ամրացնելու ու պաշտպանելու ուղղությամբ։
Այնուամենայնիվ, սողանքը տեղի է ունեցել՝ ծանր հետևանքներ ունենալով հարակից բնակավայրերի համար։
Աղբավայրերի փլուզումները հատկապես վտանգավոր են խիտ բնակեցված տարածքների համար։ Նմանատիպ ողբերգական դեպք այս տարի գրանցվել էր նաև Ինդոնեզիայում, որտեղ ուժեղ անձրևներից հետո Ջակարտայի ծայրամասում խոշոր աղբավայր էր փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ էր զոհվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



