Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օգոստոսի 24-ին հանրապետությունում կգրանցվի ամենաբարձր ջերմաստիճանները լեռնային մարզերում ցերեկը հասնելով՝ +32․․․+33°C, նախալեռնային գոտում՝ +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ Օգոստոսի 24-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ին երեկոյան ժամերին, 29-ին գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Հետևեք մեզ՝ այստեղ



