Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Պերմի երկրամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 30-ամյա կինը մեքենայով վրաերթի է ենթարկել իր 11 ամսական որդուն, ինչի հետևանքով երեխան մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ Պոչկինա գյուղում։ Կինը երեխայի հետ այցելության էր եկել ծնողների տուն։ Բակի տարածքում նա նստել է Nissan Pathfinder-ի ղեկին և շարժվել առաջ՝ չնկատելով մեքենայի դիմաց հայտնված փոքրիկին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահներին։
Երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Past.am-ի տեղեկություններով դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
Նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



