Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում հայտարարել է «Բրայթոնի» կիսապաշտպան Կարլոս Բալեբայի տեղափոխության մասին։
22-ամյա կամերունցի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2032 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Կարմիր սատանաները» խաղացողի տրանսֆերի համար վճարել են շուրջ 70 միլիոն եվրո (65 միլիոն ֆունտ ստեռլինգ) որպես հաստատագրված գումար, և ևս 5,8 մլն եվրո (5 մլն ֆունտ) նախատեսված է որպես բոնուս։ Տեղեկացնենք նաև, որ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի տրնսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։
Բալեբան հանդես էր գալիս «Բրայթոնում» 2023 թվականի ամառվանից՝ տեղափոխվելով ֆրանսիական «Լիլից»։ Անգլիական ակումբում անցկացրած ժամանակահատվածում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 112 հանդիպման։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 35 խաղ՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» անհաջող է մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Մայքլ Կարիկի գլխավորած թիմն առաջին տուրում արտագնա խաղում 0-2 հաշվով անակնկալ պարտություն է կրել առաջնության նորեկ «Հալ Սիթիից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



