Կանայք գիրանում են դժվար մանկության պատճառով
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Մանկության տարիներին ապրած սթրեսը կարող է նպաստել հասուն տարիքում ավելորդ քաշ հավաքելուն̦ գրում է The Epoch Times-ը: Ամսագիրը հղում է անում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին̦ որոնք իրականացրել են Միչիգանի համալսարանի գիտնականները:
15 տարվա ընթացքում նրանք հետևել են ավելի քան 3600 մարդկանց: Այս ընթացքում նրանց մի քանի անգամ հետազոտել են: Գիտնականներին հերտաքրքրել է̦ թե ինչպես են սթրեսներն ազդում մարդկանց քաշի վրա:
Պարզվել է̦ որ տղամարդկանց քաշի վրա սթրեսները գրեթե չեն ազդում̦ ինչը չի կարելի ասել կանանց մասին: Ընդ որում̦ որքան վաղ տարիքում է եղել սթրեսը̦ այնքան ավելի մեծ է կախվածությունը:
Մանկության տարիներին սթրես ապրած կանայք տարիների ընթացքում զգալի ավելորդ քաշ են հավաքում:
Գիտնականները նաև կարծում են̦ որ կանայք ավելի շատ են հակված սթրեսների̦ քան տղամարդիկ:



