Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի և Ճապոնիայի հարաբերությունների ներկայիս դժվարությունները պայմանավորված են ճապոնական իշխանությունների սխալ գործողություններով այն հարցերում, որոնք շոշափում են Չինաստանը, Թայվանը և ռազմական անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների։ Դրանց արմատական պատճառը կայանում է ճապոնական իշխանությունների մի շարք սխալ գործողությունների մեջ այն հարցերում, որոնք վերաբերում են Չինաստանին, Թայվանին և ռազմական անվտանգությանը», - ասել է նա։
Լին Ցզյանը կոչ է արել Տոկիոյին վերանայել իր մոտեցումը, պահպանել Չինաստանի և Ճապոնիայի միջև ստորագրված չորս քաղաքական փաստաթղթերի սկզբունքները և կոնկրետ գործողություններով նպաստել երկկողմ հարաբերությունների բարելավմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



