25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 25-ամյա աշխատողը մահացել է արմավենու շաքարի արտադրամասում՝ ընկնելով եռացող շաքարային զանգվածով լի բաց տարայի մեջ։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին և արձանագրվել արտադրամասի տեսախցիկների կողմից։ Տղամարդը գտնվել է տարայի եզրին, երբ հանկարծ կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ներս։
Գործընկերները փորձել են անմիջապես օգնության հասնել և տարբեր միջոցներով դուրս բերել նրան տարայից։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է տղամարդուն դուրս հանել և տեղափոխել հիվանդանոց։
Սակայն ստացած ծանր այրվածքները մահացու են եղել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Արտադրամասում եղեգի հյութից պատրաստվող հնդկական չզտված շաքարի տեսակ էին արտադրում։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը աշխատանքի էր եկել՝ օգնելու ընտանիքին մարել 70 հազար ռուփիի պարտքը, որը համարժեք է ավելի քան 60 հազար ռուսական ռուբլու։
Նրա մահից հետո ընտանիքում մնացել են կինը, ընդամենը երկու ամսական որդին, ծնողները, ինչպես նաև եղբայրն ու քույրը։
Ոստիկանությունը կատարել է անհրաժեշտ դատաբժշկական գործողությունները, որից հետո տղամարդու մարմինը տեղափոխվել է հայրենիք։
Հրապարակման պահին նրա ընտանիքի անդամներից որևէ պաշտոնական բողոք ոստիկանություն չէր ներկայացվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



