Վախճանվել Է 487 տիպի ինքնաթիռներ վարած լեգենդար Էրիկ Բրաունը
ОБЩЕСТВО97 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի լեգենդար Էրիկ Բրաունը, որն իր կարիերայի ընթացքում հասցրել Է թռչել 487 տիպի ինքնաթիռներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:
Բրաունը նաեւ ռեկորդակիր Է տարբեր ավիակիրների տախտակամածերին կատարված վայրԷջքների քանակով: Կապիտան Բրաունը երեք անգամ գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Թագավորական նավատորմի շարքերում նա եղել Է ամենատիտղոսավոր օդաչուն:
Անցյալ տարվա սկզբին լեգենդար օդաչուի բրոնզե կիսանդրին դրվել Է Սոմերսեթի կոմսության Թագավորական նավատորմի օդուժի թանգարանում: Հունվարի 27-ին Էրիկ Բրաունը նշել Է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, հանդիսությանը ներկա Է եղել ավելի քան 100 օդաչու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



