Ադրբեջանում միջին տարեկան արժեզրկումը հասել է 13,6 տոկոսի
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում միջին տարեկան արժեզրկումը 2016 թվականի հունվարի արդյունքներով կազմել է 13,6 տոկոս:
Այս մասին, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
2016 թվականի հունվարին, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 5,8 տոկոս: Վիճակագրության տվյալներով` սպառողական ապրանքների գծով միջին տարեկան արժեզրկումը հունվարին արագացել է մինչեւ 18,3 տոկոս, ոչ պարենային ապրանքների գծով` մինչեւ 17,2 տոկոս, ծառայությունների գծով` մինչեւ 4,5 տոկոս:
Վերջին մեկ տարում պարենային ապրանքների, ըմպելիքների եւ ծխախոտային արտադրանքի գծով ամենաշատը` 169 տոկոսով թանկացել են սիգարետները, 25,5 տոկոսով` հացն ու հացաբուլկեղենը, 37,2 տոկոսով` յուղերն ու ճարպերը, 34,6 տոկոսով` թեյը, սուրճը եւ կակաոն:
Ոչ պարենային ապրանքների գծով 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա հունվարի համեմատ, ամենամեծ` 65,9 տոկոս աճ գրանցվել է կենցաղային սարքերի, 24,6 տոկոս` շինարարական նյութերի, 31,4 տոկոս` դեղորայքի, 31,3 տոկոս` ավտոմեքենաների պահեստամասերի, 26,6 տոկոս` ոսկերչական իրերի գծով:
Բնակչությանը ցուցաբերվող վճարովի ծառայությունների մեջ ամենամեծ միջին տարեկան աճը եղել է ավտոմեքենաների վերանորոգման (5,6 տոկոս), ծովային տրանսպորտով ուղեւորափոխադրուների (109,8 տոկոս), օդային տրանսպորտով ուղեւորափոխադրումների (22,8 տոկոս), երկաթողային ճանապարհով ուղեւորափոխադրումների (15,6 տոկոս), վճարովի կրթության (8,3 տոկոս) բնագավառներում:
2016 թվականին Ադրբեջանի կառավարությունում միջին տարեկան արժեզրկման մակարդակը կանխատեսում են 10-12 տոկոս: 2015 թվականին Ադրբեջանում միջին տարեկան արժեզրկումը կազմել էր 4 տոկոս:-0



