Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Առողջ սնունդ 2023» ՍՊԸ-ին պատկանող «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Թբիլիսյան 22/7), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
- սննդի կառույցի հատակի մակերևույթը մասամբ եղել է վնասված՝ ենթակա վերանորոգման,
- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անհարթություններ և անցքեր,
- առաստաղները գտնվել են ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Հետևեք մեզ՝ այստեղ



