Վրաստանի ներկայիս իշխանությունը երկիրը մտցրել Է ցեխի մեջ. Սահակաշվիլի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաձայն չԷ երկրի գործող իշխանության այն փաստարկներին, թե տնտեսական խնդիրները պայմանավորված են արտաքին գործոններով: Այս մասին, նա ասել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքում Էկա Քվեսիթաձեի «Այլ շեշտադրումներ» հեղինակային հաղորդման ժամանակ:
Սահակաշվիլին նաեւ անդրադարձել Է Վրաստանի նոր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին:
«Կվիրիկաշվիլին հնարավոր Է իրեն վարչապետ Է համարում: Նա գուցե ձեզ համար Է վարչապետ: Իսկ ինձ համար նրանք բոլորն անուսում մի օլիգարխի կամակատարներն են: Ինչպես Է նա հեռացրել նախկին վարչապետին. զանգահարել Է նրա աշխատակազմի քարտուղարին եւ ասել, որ նա մինչեւ երեկո դիմում գրի, ինչից հետո նույնիսկ չի Էլ խոսել նրա հետ: Մի՞թե նրա փոխարեն նշանակված վարչապետը վարչապետ Է»,- հայտարարել Է Սահակաշվիլին:
Նրա իսկ խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները երկիրը մտցրել են ցեխի մեջ: «Նրանք այնպիսի աղետ են, որից այն կողմ արդեն ոչինչ չկա: Այդպիսի ցեխի մեջ Է հայտնվել Վրաստանը: Ամեն ինչ կանգ Է առել»,- նշել Է Սահակաշվիլին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:



