Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Գոլառատ և դրամատիկ պայքարում անցած խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Դան Նդոյեն, սակայն 60-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը վերականգնեց հավասարությունը: Տասը րոպե անց «անտառապահները» կրկին առաջ անցան հաշվի մեջ. Մորգան Գիբս-Ուայթն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոցը:
Մերսիսայդցիներին պարտությունից փրկեց 23-ամյա իսպանացի նորեկ Վիկտոր Մունյոսը, որն այս ամռանն է «Օսասունայից» տեղափոխվել անգլիական ակումբ։ 82-րդ րոպեին խփելով իր նորամուտի գոլը՝ խաղի հաշիվը դարձնելով 2։2։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» մրցաշրջանի մեկնարկային երկու խաղերից վաստակած 2 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Նոթինգհեմ Ֆորեսթը» 1 միավորով 12-րդն է:
Հաջորդ տուրում «Լիվերպուլը» սեպտեմբերի 4-ին հյուրընկալվելիս կմրցի «Իպսվիչ Թաունի» հետ, իսկ «Նոթինգհեմը» սեպտեմբերի 5-ին կընդունի «Տոտենհեմին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



