«Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 7:1 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ: Այս հանդիպումը ոչ միայն ակումբի պատմության ամենախոշոր հաղթանակն էր, այլև նշանավորվեց թիմի նոր գլխավոր մարզիչ, արգենտինացի Կիլի Գոնսալեսի նորամուտով:
Խաղի բացարձակ հերոսը դարձավ 39-ամյա Լիոնել Մեսսին, ով իր կարիերայում 8-րդ անգամ և առաջին անգամ՝ ամերիկյան ակումբի կազմում դարձավ պոկերի հեղինակ: Նա աչքի ընկավ 40-րդ, 52-րդ, 83-րդ և 90+6-րդ րոպեներին, ընդ որում՝ գոլերից երկուսը հեղինակեց տուգանային հարվածներով:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն՝ խփելով իր անդրանիկ գոլը «Ինտեր Մայամիի» կազմում: Հյուրերի կազմում միակ գնդակը 37-րդ րոպեին հեղինակեց Ֆաբիան Հերբերսը: Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան նաև Լուիս Սուարեսն (80′) ու Ալեքսանդր Շոուն (89′), իսկ Մեսսին գրանցեց նաև մեկ գոլային փոխանցում։
Այս խաղից հետո Մեսսին 18 գոլով գլխավորեց MLS-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը՝ շրջանցելով «Դալասի» հարձակվող Պետար Մուսային (16):
Լեոն ուղիղ տուգանային հարվածներով խփած գոլերի քանակը հասցրեց 74-ի՝ բարձրանալով ֆուտբոլի պատմության 2-րդ հորիզոնական: Բացարձակ ռեկորդակիրը բրազիլացի Մարսելինյո Կարիոկան է՝ 78 գոլով:
Ութակի «Ոսկե գնդակի» դափնեկրի կարիերայում խփած գոլերի ընդհանուր քանակը հասավ 927-ի (համեմատության համար՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ունի 978 գնդակ):
22 հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 42 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 2-րդ հորիզոնականը՝ ընդհատելով 4 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը: «Մոնրեալը» 21 միավորով նախավերջին՝ 14-րդ տեղում է:
Հետևեք մեզ՝ այստեղ



