Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում հանքավայրում ժայռի փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ աշխատող զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հանքի 175 մետր խորության վրա։ Դեպքից անմիջապես հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցել են փրկարարներն ու հանքավայրի աշխատակիցները։
Տուժած երկու աշխատակիցներին տեղափոխել են հանքի բուժկետ, որտեղ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանցից մեկի վիճակը պահանջել է հետագա բուժում, և նա տեղափոխվել է Կոմսոմոլսկ-նա-Ամուրի բժշկական հաստատություն։
Երրորդ աշխատողի մարմինը հայտնաբերվել է փլատակների տակ։ Փրկարարները շարունակում են աշխատանքները՝ այն դուրս բերելու նպատակով։
Past.am-ի տվյալներով՝ որոնողափրկարարական գործողություններին ներգրավվել են 23 մասնագետ և 6 միավոր տեխնիկա։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



