Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից կենդանի դուրս բերել վեցամյա աղջկա, որը գրեթե երեք օր մնացել էր փլատակների տակ։
Դեպքը տեղի է ունեցել Նեպալի Ռասուվա շրջանում։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է երեխայի փրկության հուզիչ պահը։
Հաղորդվում է, որ աղջիկը փլատակների տակ անցկացրած օրերից հետո խիստ թերսնված վիճակում է եղել։ Փրկությունից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են Կատմանդուի հիվանդանոց, որտեղ բժիշկները շարունակում են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։
Նեպալում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքները շարունակում են ծանր լինել։ Այս պահի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 734-ի, իսկ մոտ 2500 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։
Փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են աղետից առավել տուժած շրջաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ



