ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորմուզի նեղուցի հարավային մասում ականներից պայթել է գերլցանավ, որը փորձել է օգտվել «անօրինական երթուղուց»: Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հայտարարությունը:
Ինչպես նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, նավը պայթել է երկու ականից:
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշացնում են, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման նորմերը խախտող նավերին սպասվում է հենց այդպիսի ճակատագիր: Նեղուցով անցման և նավարկության համար ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրապարակած կանոնների պահպանումը պարտադիր է», – մեջբերում է գործակալությունը հատված հայտարարությունից:
Հաղորդագրության մեջ չեն հստակեցվում նավի սեփականատերերը, ինչպես նաև չի նշվում՝ արդյոք այն բեռնված է եղել և որ երկիր էր ուղևորվում:
Հետևեք մեզ՝ այստեղ



