Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
news.mail.ru–ն իր «Փորձագետը բացահայտել է, թե Փաշինյանի ինչին է պետք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանի փորձն է Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման ֆոնին ստեղծել «փոխանակման ֆոնդ»՝ իր կառավարությանը Ռուսաստանի հնարավոր պատասխան միջոցներից պաշտպանելու համար։ Այդ մասին «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ և AlphaNEWS տեղեկատվական ցանցի վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը։
Փորձագետի խոսքով, վարչապետը գիտակցում է իր ներկայիս հակառուսական քաղաքականության հետ կապված վտանգները, այն է՝ օդային տարածքի փակումը, գազի գների բարձրացումը և Ռուսաստանից միգրանտ աշխատողների զանգվածային արտաքսումը։ Հետևաբար, Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր շփումներից առաջ ձգտում է ակտիվներ պատրաստել սակարկությունների համար։ «Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է այս ամենը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր շփումներից առաջ նա իր համար պատրաստում է որոշակի փոխանակման ֆոնդ, որի հիմնական ակտիվը, ըստ երևույթին, նրա համար Ռոբերտ Քոչարյանն է», - բացատրել է Մաթևոսյանը։
Վերլուծաբանը ենթադրություններ է արել այն մասին, թե ի՞նչ տեսք կարող է ունենալ առաջարկվող գործարքը. Երևանը ազատ է արձակում Մոսկվային հավատարիմ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, իսկ դրա դիմաց Ռուսաստանը պահպանում է արտոնյալ տնտեսական պայմաններ և իր շուկա մուտք հայկական ապրանքների համար։ Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ Փաշինյանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ներկայիս կուրսը հնարավոր է դարձել Հայաստանի ներկայիս կառավարության ութամյա հակառուսական տեղեկատվական արշավի շնորհիվ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



