Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում անհայտ անձինք սպանել են հայտնի երգիչ և բլոգեր Անկիտ Բալիյանին։ Ինչպես հաղորդում է News9-ը, հարձակումը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Շամլի քաղաքում՝ մարզասրահի մոտ։
Ըստ ոստիկանության և ականատեսների տվյալների՝ չորս անհայտ անձինք սպասել են 32-ամյա արտիստին մարզասրահի մուտքի մոտ։ Երբ երգիչը դուրս է եկել շենքից և ուղղվել դեպի իր ամենագնացը, նրա ուղղությամբ կրակ են բացել։
Նախնական տվյալներով՝ հարձակվողները երգչի վրա մոտ 18 կրակոց են արձակել։ Ստացած վնասվածքների հետևանքով Անկիտ Բալիյանը մահացել է։
Ոստիկանությունը ներկայում ուսումնասիրում է տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները և փորձում պարզել հարձակվողների ինքնությունը։
Քննության շրջանակում դիտարկվում է նաև այն վարկածը, որ սպանությունը կարող էր կապված լինել երգչի ստեղծագործության հետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ որոշ հանցավոր շրջանակների ներկայացուցիչներ կարծում էին, թե Բալիյանը իր երգերից մեկում ծաղրել է քրեական հեղինակություն Ջիտենդեր Մաանին, որը հայտնի էր «Գոգի» մականունով։
Երգչի սպանությունը լայն արձագանք է առաջացրել Հնդկաստանում։ Նրա հարազատներն ու երկրպագուները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Անկիտ Բալիյանը հայտնի էր որպես հարյանվի լեզվով երգեր կատարող երգիչ և երգահան։ Մեծ ճանաչում էր ձեռք բերել հատկապես իր «Bhari Court Mein Goli Maarenge» երգով, որի տեսահոլովակը համացանցում հավաքել է տասնյակ միլիոնավոր դիտումներ։
Երգչի սպանության բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



